Գլուխ 19.1 · (գլուխը լրաց. 21.12.17 ՀՕ-35-Ն)
Հոդված 129.5. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու կարգը և ժամկետները
Հոդված 129.5. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու կարգը և ժամկետները
1. Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
2. Դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում գործով դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 129.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելուց հետո` մեկամսյա ժամկետում:
3. Դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել վճռի հրապարակման վայրը և ժամանակը։