Գլուխ 14 · ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 98. Հայցի ապահովման միջոցները
Հոդված 98. Հայցի ապահովման միջոցները
1. Հայցի ապահովման միջոցներն են`
1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը:
5) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում:
2. Անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:
3. (մասն ուժը կորցրել է 13.12.17 ՀՕ-311-Ն)
(98-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-350-Ն, փոփ. 13.12.17 ՀՕ-311-Ն)