Հոդված 104. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու կարգը և հետևանքները
Հոդված 104. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու կարգը և հետևանքները
1. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:
2. Դատարանի որոշման մեջ կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու և պետական տուրքը վերադարձնելու մասին հարցեր:
3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` դա հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:
3.1. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:
4. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք ծառայած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի կրկին դիմել դատարան:
(104-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն)