Գլուխ 20 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ
Հոդված 138. Վճռի հրապարակումը
Հոդված 138. Վճռի հրապարակումը
1. Վճիռը կայացնելուց անմիջապես հետո նախագահողը դատական նիստում հրապարակում է վճռի եզրափակիչ մասը և հայտարարում, թե գործին մասնակցող անձինք երբ կարող են ծանոթանալ վճռի բնագրին:
Վճռի` հրապարակման ենթակա եզրափակիչ մասը և վճռի բնագիրը կազմում ու ստորագրում է դատական նիստը նախագահողը:
2. Վճռի բնագրի կազմելը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով, իսկ բացառիկ դեպքերում, առանձնապես բարդ գործերով` ոչ ավելի, քան յոթ օրով:
3. Նիստը նախագահողը պարզաբանում է վճիռը բողոքարկելու կարգը:
(138-րդ հոդվածը խմբ. 18.02.04 ՀՕ-39-Ն)