Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 208. Վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը
Հոդված 208. Վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը
1. Վերաքննիչ բողոքը պատշաճ ձևով ուղարկվում է վերաքննիչ դատարան, իսկ բողոքի պատճենը` վճիռը կայացրած առաջին ատյանի դատարան:
2. Առաջին ատյանի դատարանը բողոքի պատճենն ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը, պարտավոր է գործը պատշաճ ձևով ուղարկել վերաքննիչ դատարան: