Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 9. Դատական քննության բանավորությունը և անընդհատությունը
Հոդված 9. Դատական քննության բանավորությունը և անընդհատությունը
1. Գործի քննությունը կատարվում է բանավոր:
2. Գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունն սկսվում է սկզբից:
3. Յուրաքանչյուր գործով քննությունը կատարվում է անընդմեջ, բացի հանգստյան համար նախատեսված օրերից և ժամերից:
4. Մինչև գործի քննությունն ավարտելը, հետաձգելը կամ կասեցնելը դատարանն իրավունք չունի այլ գործ քննել: