Հոդված 223. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք
Հոդված 223. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք
1. Վերաքննիչ և տնտեսական դատարանների` օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող, ինչպես նաև գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել:2. Առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները` սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված դեպքերում և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
2) հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները:
3. Հայցադիմումը մերժելու կամ վերադարձնելու մասին առաջին ատյանի և տնտեսական դատարանների, բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանի, ինչպես նաև հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի, տնտեսական և վերաքննիչ դատարանների որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունի նաև հայցվորը:
(223-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-71, փոփ. 11.09.01 ՀՕ-214, լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն)