Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 214. Գործի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում
Հոդված 214. Գործի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում
Վերաքննիչ դատարանը գործը պետք է քննի և վճիռ կայացնի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու օրվանից երկամսյա ժամկետում:
Վերաքննիչ դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և կայացնում է որոշում բողոքն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում:
(213-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-98-Ն)