Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-07-ից մինչև 2007-09-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 218. Վերաքննիչ դատարանի վճիռը

գործել է մինչև 2007-09-30Բացել ARLIS-ում

Հոդված 218. Վերաքննիչ դատարանի վճիռը

1. Գործի կրկնակի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է վճիռ:

2. Վճռի մեջ պետք է նշվեն`

1) վճիռը կայացրած վերաքննիչ դատարանի անվանումը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վճիռ կայացրած դատարանի կազմը.

2) առաջին ատյանի դատարանի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, այն կայացրած դատավորի անունը.

3) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը).

4) վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները,Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

3. Վճիռը պետք է դրույթներ պարունակի կողմերի միջև դատական ծախսերի, այդ թվում` առաջին ատյանի դատարանում գործի քննության հետ կապված դատական ծախսերի բաշխման մասին:

(218-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։