Գլուխ 4 · ԲԱՑԱՐԿՆԵՐ
Հոդված 24. Փորձագետի և դատական նիստի քարտուղարի ինքնաբացարկը կամ նրանց բացարկ հայտնելը
Հոդված 24. Փորձագետի և դատական նիստի քարտուղարի ինքնաբացարկը կամ նրանց բացարկ հայտնելը
1. Սույն օրենսգրքի 21 հոդվածի 1-ին կետում և 23 հոդվածում նշված հանգամանքների առկայության դեպքում փորձագետը և դատական նիստի քարտուղարը պարտավոր են ինքնաբացարկ հայտնել:
Նույն հիմքերով նրանց կարող են բացարկ հայտնել գործին մասնակցող անձինք:
2. Ինքնաբացարկը և բացարկը հայտնվում են գրավոր` մինչև գործի ըստ էության քննությունը, որի մեջ շարադրվում են դրա հիմքերը: Գործի քննության ընթացքում ինքնաբացարկ և բացարկ հայտնելը թույլատրվում է միայն այն դեպքերում, եթե ինքնաբացարկի կամ բացարկի հիմքն ինքնաբացարկ կամ բացարկ հայտնող անձին հայտնի է դարձել գործի քննությունն սկսելուց հետո: