Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-07-ից մինչև 2007-09-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 241.5. ԴԻՄՈՒՄԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2007-09-30Բացել ARLIS-ում

Հոդված 241.5. ԴԻՄՈՒՄԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Նոր հանգամանքներով վճիռը կամ որոշումը վերանայելու դիմումը պետք է պարունակի`

1) այն դատարանի անվանումը, որին դիմումը հասցեագրվում է.

2) վճռի կամ որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, որը ենթակա է վերանայման.

3) վճռի կամ որոշման վերանայման համար հիմք դարձած նոր հանգամանքի շարադրանքը.

4) դիմումով ներկայացվող պահանջը` ըստ համապատասխան նոր հանգամանքի.

5) դիմողի անունը (անվանումը).

6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:

(241.5 հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։