Հոդված 149.3. Քաղաքացիական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը
Հոդված 149.3 . Քաղաքացիական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը
1. Քաղաքացիական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
2. Քաղաքացիական դատարանի՝ սնանկության գործը կամ սնանկության հարցն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
3. Քաղաքացիական դատարանի` գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից:
4. Քաղաքացիական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ, եթե դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար: Նման ակտերը ենթակա են բողոքարկման նույն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
(149.3 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)