Հոդված 231. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը
Հոդված 231. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը
1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի անունը (անվանումը).
3) վճիռ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան.
4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, և դրանց հիմնավորումները.
5) սույն օրենսգրքի 234 հոդվածի 1-ին կետի որևէ ենթակետի հիմնավորումները.
6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
2. Վճռաբեկ բողոքն ստորագրում է հավատարմագրված փաստաբանը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Հավատարմագրված փաստաբանը բողոքին կցում է հասարակ գրավոր լիազորագիրը:
3. Բողոքին կցվում են սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը` գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները:
(231-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40 հոդվածի 2-րդ մասը, 223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 231 հոդվածի 2-րդ մասը` հավատարմագրված փաստաբանի ինստիտուտին առնչվող մասով, 233 հոդվածի 2-րդ մասը՝ «բացառությամբ սույն օրենսգրքի 234 հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի» բառակապակցության մասով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 08.10.2008 ՍԴՈ-765 որոշմամբ:)