Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 204.24. Դիմումի բովանդակությունը
Հոդված 204.24 . Դիմումի բովանդակությունը
Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու դիմումը պետք է պարունակի`
1) այն դատարանի անվանումը, որին դիմումը հասցեագրվում է.
2) վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
3) դատական ակտի վերանայման համար հիմք դարձած նոր հանգամանքի շարադրանքը.
4) դիմումով ներկայացվող պահանջը` ըստ համապատասխան նոր հանգամանքի.
5) դիմողի անունը, ազգանունը (անվանումը).
6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:
(204.24 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)