Հոդված 223. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք
Հոդված 223. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք
1. Ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`
1) գործին մասնակցող անձինք՝ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով.
2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:
2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարան բողոքարկված միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
(223-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-71, փոփ. 11.09.01 ՀՕ-214, լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-107-Ն, փոփ., խմբ., լրաց. 07.07.06 ՀՕ-153-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-98-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն)
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40 հոդվածի 2-րդ մասը, 223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 231 հոդվածի 2-րդ մասը` հավատարմագրված փաստաբանի ինստիտուտին առնչվող մասով, 233 հոդվածի 2-րդ մասը՝ «բացառությամբ սույն օրենսգրքի 234 հոդվածի 1 կետի 1-ին ենթակետի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքերի» բառակապակցության մասով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 08.10.2008 ՍԴՈ-765 որոշմամբ:)