Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2013-07-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 20 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Հոդված 132. Վճռի բովանդակությունը

գործել է մինչև 2013-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 132. Վճռի բովանդակությունը

1. Դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

Վճռի ներածական մասը պետք է պարունակի վճիռ կայացնող դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, գործի քննության տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, գործին մասնակցող անձանց անունը (անվանումը), վեճի առարկան: Վճռի ներածական մասում պետք է նշվի նաև կողմերի` քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը: Պատասխանողի վերաբերյալ նշված տեղեկությունները կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները:

Վճռի նկարագրական մասը պետք է պարունակի հայցադիմումի, դրա պատասխանի, գործին մասնակցող անձանց դիմումների և միջնորդությունների համառոտ շարադրանքը:

Վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները,Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

Վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի եզրահանգումներ յուրաքանչյուր հայցապահանջը բավարարելու կամ մերժելու, ինչպես նաև նշում` վճիռը բողոքարկելու ժամկետի և կարգի մասին:

2. Սկզբնական և հակընդդեմ հայցերը լրիվ կամ մասնակի բավարարելու դեպքում վճռի եզրափակիչ մասում նշվում է հաշվանցի արդյունքում բռնագանձվող գումարը:

2.1. Գործարքն անվավեր ճանաչելիս դատարանը պարտավոր է վճռի եզրափակիչ մասում նշել գործարքի անվավերության հետևանքները:

3. Վճռի եզրափակիչ մասում լուծվում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը: Վճռի եզրափակիչ մասում պարտադիր նշվում է նաև, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

4. Եթե դատարանը սահմանում է վճիռը կատարելու կարգը կամ միջոցներ է ձեռնարկում դրա կատարումն ապահովելու համար, այդ մասին նշվում է վճռի եզրափակիչ մասում:

(132-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-216, 18.02.04 ՀՕ-39-Ն, 16.12.05 ՀՕ-16-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։