Հոդված 241. Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգը
Հոդված 241. Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգը
1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:
2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:
3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի և վճռաբեկ դատարանի նիստին բացատրություններ տալու համար կանչված անձանց բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:
5. (5-րդ մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-233-Ն)
6. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ:
7. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները:
8. Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվում է նիստում:
(241-րդ հոդվածը փոփ. 13.06.00 ՀՕ-71, փոփ., լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն, փոփ. 07.07.06 ՀՕ-153-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, խմբ., փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)