Գլուխ 8 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
Հոդված 55.1. Փաստաթղթից օգտվելը
Հոդված 55.1. Փաստաթղթից օգտվելը
Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալու գործում առկա փաստաթղթերին, ինչպես նաև վերցնելու դրանց պատճենները, լուսապատճենները, դրանցից կատարելու քաղվածքներ, ստանալու փաստաթղթերից իրենց համար հասկանալի լեզվով կատարված թարգմանությունների տեքստերը:
(551 հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն)