Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2013-07-20։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2013-07-20-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 13 · ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

Հոդված 91. Հայցադիմումի ընդունումը մերժելը

գործել է մինչև 2013-07-20ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 91. Հայցադիմումի ընդունումը մերժելը

1. Դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`

1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.

2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.

3) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.

4) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:

2. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 18.02.04 ՀՕ-36-Ն)

4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

5. Որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:

(91-րդ հոդվածը խմբ., փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն, 25.12.06 ՀՕ-61-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-98-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-130-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։