Գլուխ 22.3 · (գլուխը լրաց. 07.05.15 ՀՕ-44-Ն)
Հոդված 149.12. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության շրջանակն ու ժամկետները
Հոդված 149.12. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության շրջանակն ու ժամկետները
1. Հաշտարարություն կարող է նշանակվել ինչպես ամբողջ դատական վեճով, այնպես էլ ինքնուրույն պահանջի մասով, եթե այդ մասի առանձին լուծումը հնարավոր է հաշտարարության միջոցով:
2. Դատարանի նշանակած հաշտարարության սկզբնական ժամկետը չի կարող գերազանցել վեց ամիսը: Կողմերի համատեղ միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով:
3. Դատարանի կողմից նշանակվող հաշտարարության ժամկետի սկիզբ է համարվում արտոնագրված հաշտարարի նշանակման օրը:
(149.12-րդ հոդվածը լրաց. 07.05.15 ՀՕ-44-Ն)