Գլուխ 31 · ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 181. Դատարանի վճռի հետևանքները
Հոդված 181. Դատարանի վճռի հետևանքները
1. Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին` դատարանի վճռի հիման վրա, բացակայողի գույքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինն այդ գույքի նկատմամբ խնամակալություն է սահմանում:
2. Քաղաքացուն մահացած ճանաչելու մասին` դատարանի վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինն այդ քաղաքացու մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում գրառում է կատարում: