Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-21-ից մինչև 2006-07-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Հոդված 62. Փորձագետի եզրակացությունը

գործել է մինչև 2006-07-16Բացել ARLIS-ում

Հոդված 62. Փորձագետի եզրակացությունը

1. Փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`

1) նշում` կիրառված մեթոդների մասին.

2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.

3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.

4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

2. Եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլել իր եզրակացությունում:

3. Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ միասին:

4. Փորձագետի եզրակացության անբավարար պարզության կամ լրիվ չլինելու դեպքում դատարանը, սույն օրենսգրքի 60 հոդվածով սահմանված կարգով, կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն:

5. Դատարանը, սույն օրենսգրքի 60 հոդվածով սահմանված կարգով, կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով այլ փորձագետների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։