Հոդված 223. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք
Հոդված 223. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք
1. Տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող, ինչպես նաև գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել: 2. Ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռները վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`
1) գործին մասնակցող անձինք.
2) գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
2.1.) Գլխավոր դատախազը և նրա տեղակալները կարող են պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով վճռաբեկ բողոք ներկայացնել` անկախ համապատասխան պետական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու հանգամանքից: Նման բողոքները կարող են հետ վերցվել անկախ այն հանգամանքից, թե պետական մարմինը հետ վերցրել է իր բողոքը, թե ոչ:
3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված անձինք վճռաբեկ բողոք ներկայացնում են վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով:
(223-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-71, փոփ. 11.09.01 ՀՕ-214, լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-107-Ն, փոփ., խմբ., լրաց. 07.07.06 ՀՕ-153-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-98-Ն)