Հոդված 231.1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը
Հոդված 231.1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը
1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 230-րդ հոդվածի և 231.2-րդ հոդվածի առաջին կետի պահանջներին, կամ բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել, կամ վճռաբեկ բողոքը ներկայացվել է վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետից ուշ, և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը, կամ մերժվել է նման միջնորդությունը, կամ առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքը:
2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից 10 օրվա ընթացքում:
3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
4. Առանց ժամկետի սահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում բողոք բերող անձը չի կարող կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել:
(231.1 հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-153-Ն, լրաց., փոփ. 21.02.07 ՀՕ-98-Ն)
(231.1. հոդվածի 2-րդ կետը (2006թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար, նաև` արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6 (1-ին և 2-րդ մասեր), 18 (1-ին մաս) և 19 (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 09.04.07 ՍԴՈ-690 որոշմամբ:)