Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար՝
«Դատապարտող պետություն» նշանակում է՝ այն Կողմը, որի դատարանի կողմից կայացվել է դատավճիռ՝ անձի նկատմամբ ազատազրկում կամ ազատազրկման հետ կապված այլ պատիժ նշանակելու մասին:
«Կատարող պետություն» նշանակում է՝ այն Կողմը, որին փոխանցվում է ազատազրկում կամ ազատազրկման հետ կապված այլ պատիժ կրող անձը՝ պատժի մնացած մասը կրելու համար:
«Պատիժ» նշանակում է՝ քրեական հանցագործության առնչությամբ դատարանի կողմից որոշակի կամ անսահմանափակ ժամանակահատվածով նշանակված ազատազրկում ենթադրող ցանկացած պատիժ կամ միջոց:
«Դատավճիռ» նշանակում է՝ դատապարտում իրականացնող դատարանի որոշում կամ վճիռ:
«Դատապարտյալ» նշանակում է՝ Կողմերից մեկի այն քաղաքացին, ով հանցագործություն կատարելու համար մյուս Կողմի դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման կամ դրա հետ կապված այլ պատժի:
«Մերձավոր ազգականներ» հասկացությունը մեկնաբանվում է Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համաձայն:
«Օրինական ներկայացուցիչներ» հասկացությունը մեկնաբանվում է Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:
«Իրավասու մարմիններ» նշանակում է՝ սույն Համաձայնագրում նախատեսված մարմիններ։