Անցնել բովանդակությանը
(բաժինը լրաց. 07.05.15 ՀՕ-45-Ն)Գլուխ 31.1 · ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 227.12. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի պատասխանատվությունը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 227.12. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի պատասխանատվությունը

1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում քննարկել իր անդամի գործունեության վերաբերյալ ստացված բողոքը: Օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը լուծում է տվյալ հաշտարարին կազմակերպության անդամությունից ազատելու հարցը, որը պետք է լուծվի ոչ ուշ, քան խախտումը հայտնաբերելու կամ դրա մասին տեղեկանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը հինգ օրվա ընթացքում ուղարկվում է արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողով և դատական դեպարտամենտ:

3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը հիմք է հանդիսանում արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովի կողմից հաշտարարին որակավորման վկայագրից զրկելու համար:

(բաժինը լրաց. 07.05.15 ՀՕ-45-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։