Անցնել բովանդակությանը
(բաժինը լրաց. 07.05.15 ՀՕ-45-Ն)Գլուխ 31.1 · ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 227.2. Հաշտարարության սկզբունքները և հաշտարարի վարքագծի ընդհանուր կանոնները

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 227.2. Հաշտարարության սկզբունքները և հաշտարարի վարքագծի ընդհանուր կանոնները

1. Հաշտարարության գործընթացն իրականացվում է կամավորության, գաղտնիության, կողմերի հավասարության, հաշտարարի անկողմնակալության սկզբունքների հիման վրա:

2. Հաշտարարը պարտավոր է առաջնորդվել վարքագծի հետևյալ ընդհանուր կանոններով.

1) բացահայտել ցանկացած շահ կամ հարաբերություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ հաշտարարի անկողմնակալության վրա.

2) ապահովել հավասար, հարգալից և անկողմնակալ վերաբերմունք վիճող կողմերի նկատմամբ.

3) հաշտարարությանը մասնակցող կողմերին պարզաբանել հաշտարարի դերն ու հաշտարարության գործընթացի բնույթը.

4) պահպանել հաշտարարության գաղտնիությունը.

5) հաշտարարությունն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում.

6) նպաստել հաշտարարության նկատմամբ վստահության և հեղինակության ձևավորմանը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։