Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-04-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 3 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 25. Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը

գործել է մինչև 2018-04-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 25. Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը

1. Ընդհանուր իրավասության դատարանի նախագահը՝

1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը.

2) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-86-Ն)

3) հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.

4) դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.

5) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.

6) (կետն ուժը կորցրել է 10.06.14 ՀՕ-47-Ն)

7) դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող.

8) վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը.

9) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

9.1) հաստատում է քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահությունների ժամանակացույցը և Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերը.

10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

(25-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն, 21.06.14 ՀՕ-86-Ն, լրաց. 21.12.17 ՀՕ-34-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։