Անցնել բովանդակությանը
(բաժինը լրաց. 07.05.15 ՀՕ-45-Ն)Գլուխ 31.1 · ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 227.11. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, կառավարման մարմինները

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 227.11. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, կառավարման մարմինները

1. Անդամների (հիմնադիրների) կողմից հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը փոխանցվող գույքը հանդիսանում է նրա սեփականությունը: Անդամները պատասխանատվություն չեն կրում ինքնակարգավորվող կազմակերպության պարտավորությունների համար: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Անդամները պարբերաբար վճարներ են կատարում անդամության համար, որի չափը որոշում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովը։

2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան կամ արտահերթ ժողովների գումարման միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների երկու երրորդը: Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով` բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`

1) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության, կանոնների, կարգերի ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը.

2) արտոնագրված հաշտարարների վճարների միջին գնացուցակը հաստատելը.

3) ինքնակարգավորվող կազմակերպության անդամին անդամությունից զրկելը.

4) ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի, վերահսկիչ ծառայության անդամների և ղեկավարի, վարքագծի հանձնաժողովի ընտրությունը և նրանց լիազորությունների դադարեցումը.

5) ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.

6) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր.

7) ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը սահմանելը.

8) գործադիր մարմին ընտրելը կամ նշանակելը.

9) վարքագծի հանձնաժողովի թվաքանակի սահմանումը և անդամների ընտրությունը։

3. Գործադիր մարմնի ղեկավարը (անդամը) չի կարող միաժամանակ լինել վարքագծի հանձնաժողովի անդամ:

4. Վարքագծի հանձնաժողովն ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ, ինչպես նաև կանոններով կամ կարգերով սահմանված կարգով քննում է անդամների գործունեության համապատասխանությունը սույն օրենսգրքի և վարքագծի կանոններին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։