Հոդված 24. Ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը
Հոդված 24. Ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը
1. Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 65 դատավորի կազմով:
2. Մարզերում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.
1) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.
2) Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 10 դատավորի կազմով.
3) Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.
4) Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
5) Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.
6) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.
7) Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
8) Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով.
9) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով:
3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ունի այլ նստավայրեր Երևան քաղաքի վարչական տարածքում: Քաղաքացիական գործի հարուցումից կամ քրեական գործը դատարանում ստացվելուց հետո տվյալ գործով փաստաթղթերը հանձնվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այն նստավայր, որտեղ քննվում է գործը:
4. Մարզի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է մարզկենտրոնի վարչական տարածքում: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է այդ մարզերից որևէ մեկի մարզկենտրոնի վարչական տարածքում: Ընդհանուր իրավասության մարզային դատարանը կարող է ունենալ այլ նստավայրեր մարզի վարչական տարածքում:
(24-րդ հոդվածը խմբ. 05.02.09 ՀՕ-46-Ն, 16.09.09 ՀՕ-175-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-142-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-34-Ն)