Հոդված 5
Հոդված 5
1. Դիմումի ուսումնասիրումը և որոշումների ընդունումը՝
Միասնական ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտներ ընդգրկելու մասին,
Միասնական ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտների ընդգրկումը մերժելու մասին,
Միասնական ռեեստրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
Միասնական ռեեստրում ընդգրկելու ժամկետը երկարաձգելու մասին,
Միասնական ռեեստրից մտավոր սեփականության օբյեկտներ հանելու մասին իրականացվում է «Մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրը վարելու հարցերով Մաքսային միության անդամ պետությունների միջև համագործակցության մասին» կանոնակարգին (այսուհետ՝ Կանոնակարգ) համապատասխան:
Կանոնակարգը հաստատվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:
2. Մաքսային միության հանձնաժողովը սահմանում է Միասնական ռեեստրը վարելու համար լիազորված մարմինը: