Հոդված 6
Հոդված 6
1. Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված պարտավորության կատարումը երաշխավորելու նպատակներով՝ իրավատերը պարտավոր է մտավոր սեփականության օբյեկտները Միասնական ռեեստրում ընդգրկելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ ծանուցումն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում ներկայացնել ապրանքների բացթողումը կասեցնելու հետ կապված՝ անձանց գույքային վնաս պատճառելու համար պատասխանատվությունն ապահովագրելու վերաբերյալ պայմանագիր (պայմանագրեր), որը (որոնք) իրավաբանական ուժ ունի (ունեն) Մաքսային միության բոլոր անդամ պետություններում:
Ընդ որում, ապահովագրական գումարը պետք է լինի 10 (տասը) հազար եվրոյից ոչ պակաս:
2. Մաքսային մարմիններում իրավատիրոջ շահերը ներկայացնելու համար պատշաճ կերպով ձևակերպված լիազորագրի կամ այդպիսի լիազորությունները պատվիրակող այլ փաստաթղթի առկայության դեպքում պարտավորությունը և գույքային վնաս պատճառելու համար պատասխանատվությունն ապահովագրելու վերաբերյալ պայմանագիրը (պայմանագրերը) կարող է (են) ձևակերպվել և ներկայացվել իրավատիրոջ ներկայացուցչի կողմից:
3. Գույքային վնաս պատճառելու համար պատասխանատվությունն ապահովագրելու պայմանագիր (պայմանագրեր) չներկայացնելու դեպքում որոշում է կայացվում Միասնական ռեեստրում ընդգրկումը մերժելու մասին, որի մասին դիմողը գրավոր ծանուցվում է այդպիսի որոշում ընդունելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
4. Միասնական ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտներ ընդգրկելու համար վճար չի գանձվում:
5. Միասնական ռեեստր մուտքագրված մտավոր սեփականության օբյեկտների ցանկը հրապարակվում է Մաքսային միության հանձնաժողովի և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների պաշտոնական հրատարակություններում և համացանցի պաշտոնական կայքերում: