Հոդված 8
Հոդված 8
1. Կողմերի միջև կնքվող՝ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, բանակցություններ ու խորհրդակցություններ անցկացնելու միջոցով:
2. Եթե վեճի կողմերը խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով վեճը չեն կարգավորում դրանց անցկացման վերաբերյալ՝ վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ վեճը հանձնել Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը, եթե վեճի կարգավորման եղանակների վերաբերյալ վեճի կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
3. Մաքսային միության հանձնաժողովը Կողմերին աջակցություն է ցուցաբերում վեճի կարգավորման հարցում՝ նախքան այդ վեճը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը հանձնելը: