Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11

Մաքսային հսկողության առանձին ձևերի իրականացման վերաբերյալ հանձնարարական ուղարկելու հիմքերը

1. Մաքսային հսկողության առանձին ձևերի իրականացման վերաբերյալ հանձնարարական (այսուհետ՝ հանձնարարական) ուղարկելու հիմքերն են՝

1) այն ապրանքների առկայությունը հաստատելու անհրաժեշտությունը, որոնք գտնվում են մաքսային հսկողության տակ.

2) Մաքսային միության մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածով նախատեսված հիմքերով արտապլանային արտագնա մաքսային ստուգումներ անցկացնելու անհրաժեշտությունը, եթե ստուգման ենթակա անձը, որը պետք է անցնի արտագնա մաքսային ստուգում, ստեղծվել և (կամ) գրանցվել է Մաքսային միության մյուս անդամ պետության օրենսդրության համաձայն.

3) այնպիսի տվյալների առկայությունը, որոնք վկայում են Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրության պահանջների հնարավոր խախտման մասին, որի մաքսային մարմինը ուղարկում է հարցումը:

2. Հանձնարարական կարող է ուղարկվել այլ այնպիսի հիմքերի առկայության դեպքում, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին կետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։