Հոդված 18
Հոդված 18
Տեղեկությունների օգտագործումը
1. Սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկություններն ունեն գաղտնի բնույթ և կարող են օգտագործվել միայն մաքսային նպատակներով, այդ թվում՝ դատարանում, ինչպես նաև վարչական իրավախախտումները և հանցագործությունները կանխելու և կասեցնելու նպատակով: Այլ նպատակներով դրանք կարող են օգտագործվել միայն այն մաքսային մարմնի գրավոր համաձայնության դեպքում, որը տրամադրել է այդ տեղեկությունները:
2. Սույն Համաձայնագրին համապատասխան մաքսային մարմինների կողմից ստացված տեղեկությունների մասով ապահովվում է գաղտնիության նույնպիսի ռեժիմ, ինչպիսին տվյալ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված է համարժեք բնույթի և բովանդակության տեղեկությունների համար: