Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6

Հարցումներ ուղարկելու կարգը

1. Հարցումների և դրանց պատասխանների փոխանակումը կատարվում է ինչպես կենտրոնական մաքսային մարմինների, այնպես էլ անմիջականորեն տարածքային մաքսային մարմինների միջև:

Այն դեպքերում, երբ հնարավոր չէ որոշել, թե որ մաքսային մարմին պետք է ուղարկել հարցումը, հարցումներն ուղարկվում են կենտրոնական մաքսային մարմինների միջոցով:

2. Հարցումը ձևակերպվում է նամակի տեսքով, որը ստորագրվում է հարցում ուղարկող մաքսային մարմնի պետի (ղեկավարի) կամ նրա տեղակալի կողմից:

Հարցումները և դրանց պատասխանները կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստով կամ ֆաքսիմիլային կապի միջոցով, որից հետո այն պետք է ուղարկվի նաև փոստով:

3. Հարցումը պետք է ներառի՝

1) հարցում ուղարկող մաքսային մարմնի և այն մաքսային մարմնի անվանումը, որին ուղարկվում է հարցումը.

2) հղում սույն Համաձայնագրին.

3) գործի էության համառոտ նկարագիրը.

4) սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան հարցում ուղարկելու հիմքերը.

5) Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետության օրենսդրության դրույթների մատնանշում, որոնց պահպանումը պետք է ստուգվի հարցումը կատարելու արդյունքում.

6) հարցվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը.

7) այլ տեղեկություններ, որոնք, հարցում ուղարկող մաքսային մարմնի կարծիքով. անհրաժեշտ են հարցումը կատարելու համար:

4. Հարցմանը կարող են կցվել այն փաստաթղթերի պատճենները, որոնց հղում է արվում հարցման տեքստի մեջ (բացառությամբ նորմատիվ իրավական ակտերի պատճենների), ինչպես նաև մաքսային, առևտրային, տրանսպորտային (փոխադրման) և այլ փաստաթղթերի հաստատված պատճենները, որոնք առնչություն ունեն հարցման էության հետ:

5. Փաստաթղթերի բնօրինակները կարող են պահանջվել այն դեպքերում, երբ հաստատված պատճենների տրամադրումը համարվում է ոչ բավարար, և պետք է վերադարձվեն հնարավորինս կարճ ժամկետներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։