Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 15

Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության խախտումների ռիսկերի մասին տեղեկությունների օգտագործման կարգը ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում

1. Կենտրոնական մաքսային մարմիններն իրավունք ունեն ուղարկելու տեղեկություններ Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության խախտումների ռիսկերի մասին (այսուհետ՝ տեղեկություններ ռիսկերի մասին):

Կենտրոնական մաքսային մարմիններից մեկի կողմից մյուս կենտրոնական մաքսային մարմնից ռիսկերի մասին տեղեկություններ ստանալու դեպքում, տեղեկություններ ստացող մաքսային մարմնի ռիսկերի վերլուծության և կառավարման ոլորտում լիազորված ստորաբաժանման պաշտոնատար անձինք՝

դրանք վերլուծում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրության հետ համապատասխանության մասով.

որոշում են, արդյոք հնարավոր է դրանց ձևային համապատասխանեցումը (ֆորմալիզացիան) հատուկ ծրագրային այնպիսի միջոցների շրջանակներում դրանք օգտագործելու համար, որոնք կիրառվում են ռիսկերի կառավարման համակարգերի ոլորտում.

որոշում են բացահայտված ռիսկի աստիճանը և ռիսկի հնարավոր բացասական հետևանքները.

որոշում են գործնական իրականացման հնարավորությունը՝ հաշվի առնելով մաքսային հսկողության իրականացման տեխնոլոգիայի առանձնահատկությունները, որոնք սահմանվել են Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

հաշվի են առնում այլ հիմքեր, որոնք նշանակություն ունեն մաքսային հսկողություն իրականացնելու համար:

2. Ռիսկերի մասին տեղեկությունների վերլուծության արդյունքներով կարող է ընդունվել որոշում մաքսային հսկողության նպատակներով դրանց կիրառման կամ մերժման մասին:

3. Կենտրոնական մաքսային մարմիններից մեկի կողմից ստացված ռիսկերի մասին տեղեկությունները մերժելու դեպքում, տեղեկություններ ստացող մաքսային մարմինը սահմանված կարգով տեղեկացնում է շահագրգիռ կողմին տեղեկությունները մերժելու պատճառների մասին:

4. Մաքսային հսկողության նպատակներով ռիսկերի մասին տեղեկությունների օգտագործման մասին որոշում ընդունելու դեպքում տեղեկություններ ստացող մաքսային մարմինը գործողություններ է իրականացնում Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մաս V. Մաքսային մարմինների կողմից ընդունված որոշումների փոխադարձ ճանաչումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։