Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն Համաձայնագրում գործածվող եզրույթները

Սույն Համաձայնագրում գործածվում են հետևյալ հիմնական եզրույթները և դրանց սահմանումները.

1) կենտրոնական մաքսային մարմիններ՝

Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը,

Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտե.

Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտե.

Ռուսաստանի Դաշնության համար՝ Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայություն.

2) տարածքային մաքսային մարմիններ՝

Հայաստանի Հանրապետության համար` մաքսատներ,

Բելառուսի Հանրապետության համար՝ մաքսատներ,

Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ՝ ըստ շրջանների (ըստ հանրապետական նշանակության քաղաքների, մայրաքաղաքի) մաքսատներ,

Ռուսաստանի Դաշնության համար՝ տարածաշրջանային մաքսային վարչություններ և մաքսատներ.

3) հարցում ուղարկող մաքսային մարմին՝ մաքսային մարմին, որը սույն Համաձայնագրին համապատասխան հարցում է ուղարկում.

4) հարցում ստացող մաքսային մարմին՝ մաքսային մարմին, որը սույն Համաձայնագրին համապատասխան հարցում է ստանում.

5) հանձնարարող մաքսային մարմին՝ մաքսային մարմին, որը սույն Համաձայնագրին համապատասխան հանձնարարական է ուղարկում.

6) կատարող մաքսային մարմին՝ մաքսային մարմին, որը սույն Համաձայնագրին համապատասխան հանձնարարական է ստանում:

(2-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

Մաս II. Մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։