Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 12

Մաքսային հսկողության առանձին ձևերի իրականացման վերաբերյալ հանձնարարական ուղարկելու ձևը և կարգը

1. Հանձնարարականների և դրանց պատասխանների փոխանակումն իրականացվում է կենտրոնական մաքսային մարմինների միջև:

Կենտրոնական մաքսային մարմինների հետ համատեղ սահմանված դեպքերում հանձնարարականների և դրանց պատասխանների փոխանակումը կարող է իրականացվել տարածքային մաքսային մարմինների միջև:

2. Հանձնարարականը ձևակերպվում է նամակի տեսքով, որը ստորագրվում է հանձնարարող մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:

Հանձնարարականները և դրանց պատասխանները կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստով կամ ֆաքսիմիլային կապի միջոցով, որից հետո դրանք պետք է ուղարկվեն նաև փոստով:

3. Հանձնարարականը պետք է պարունակի՝

1) հանձնարարող մաքսային մարմնի և այն մաքսային մարմնի անվանումը, որին ուղարկվում է հանձնարարականը.

2) հղում սույն Համաձայնագրին.

3) գործի էության համառոտ նկարագիրը.

4) սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածին համապատասխան հանձնարարական ուղարկելու հիմքերը.

5) մաքսային հսկողության այն ձևերը, որոնք պետք է իրականացնել.

6) ապրանքի, փաստաթղթերի և տվյալների, ինչպես նաև այն անձի մասին տեղեկությունները, որոնց նկատմամբ (որոնց մոտ) պետք է իրականացնել մաքսային հսկողություն.

7) հանձնարարականի էության հետ առնչվող նյութերը, այդ թվում՝ փաստաթղթերի պատճենները, որոնց հանձնարարականի տեքստի մեջ հղում է արվում (բացառությամբ նորմատիվ իրավական ակտերի պատճենների), ինչպես նաև մաքսային, առևտրային, տրանսպորտային (փոխադրման) և այլ փաստաթղթերի հաստատված պատճենները.

8) Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ՝ հանձնարարականն ուղարկող մաքսային մարմնի պետության օրենսդրության դրույթների մատնանշումը, որոնց կատարումը պետք է ստուգվի հանձնարարականը կատարելու արդյունքում.

9) պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը.

10) այլ տեղեկություններ, որոնք, հանձնարարող մաքսային մարմնի կարծիքով, անհրաժեշտ են հանձնարարականը կատարելու համար:

4. Մաքսային հսկողության առանձին ձևեր իրականացնելու անհրաժեշտության դեպքում, եթե մաքսային գործառնությունները պետք է իրականացվեն նախքան ապրանքի բացթողումը, ապա հանձնարարականը ձևակերպվում է այնպիսի տվյալների փոխանցմամբ, որոնք բավարար են ռիսկի պրոֆիլ ձևավորելու համար: Նման հանձնարարականների ձևակերպման, ուղարկման և կատարման կարգը սահմանվում է կենտրոնական մաքսային մարմինների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։