Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13

Մաքսային հսկողության առանձին ձևերի իրականացման մասին հանձնարարականներ կատարելու կարգը

1. Հանձնարարականը կատարվում է այն ստանալուց հետո երկու ամիսը չգերազանցող ժամկետում: Եթե անհրաժեշտ է այդ ժամկետը կրճատել, ապա հանձնարարականի տեքստում կատարվում է համապատասխան նշում դրա պատճառի և հանձնարարականը կատարելու ցանկալի ժամկետի մասին:

Սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված դեպքերում հանձնարարականը կատարելու ժամկետը երկարաձգվում է այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

Եթե նշված ժամկետում անհնար է կատարել հանձնարարականը մասամբ կամ ամբողջությամբ, ապա կատարող մաքսային մարմինը հանձնարարող մաքսային մարմնին տեղեկացնում է կատարման ենթադրյալ ժամկետների մասին:

2. Կատարող մաքսային մարմինն իրավասու է՝

1) լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու խնդրանքով դիմել հանձնարարող մաքսային մարմնին, եթե դա անհրաժեշտ է հանձնարարականը կատարելու համար.

2) հանձնարարականի մեջ նշված մաքսային հսկողության ձևից բացի կիրառել մաքսային հսկողության այլ ձևեր.

3) մերժել հանձնարարող մաքսային մարմնին հանձնարարականը կատարելու հարցում՝ վերջինիս գրավոր ծանուցելով դրա մասին սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածում նշված դեպքերում:

3. Կատարող մաքսային մարմինը հանձնարարականի պատասխանը, ինչպես նաև համապատասխան նյութերն ուղարկում է հանձնարարող մաքսային մարմնին՝ հանձնարարականը պարունակող նամակը ստորագրած պաշտոնյայի անունով:

4. Կատարող մաքսային մարմինը հանձնարարականին ի պատասխան ներկայացնում է՝

1) մաքսային հսկողության իրականացված ձևերի և դրանց արդյունքների մասին տեղեկություններ (այդ թվում՝ սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան իրականացված մաքսային հսկողության արդյունքների մասին).

2) մաքսային հսկողության արդյունքներով ձևակերպված փաստաթղթերի պատճենները.

3) հանձնարարող մաքսային մարմնի կողմից պահանջվող փաստաթղթերը (կամ դրանց հաստատված պատճենները), նյութերը, ապրանքների նմուշառումները և նմուշները.

4) այլ փաստաթղթեր (կամ դրանց հաստատված պատճենները) և տեղեկություններ, որոնք կարող են նպաստել հանձնարարող մաքսային մարմնի կողմից որոշումների և միջոցների ընդունմանը, որոնք նախատեսված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմինը ուղարկել է հանձնարարականը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։