Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 14

Հանձնարարականի կատարումը մերժելը

Հանձնարարականի կատարումը մերժվում է, եթե՝

1) հանձնարարականը չի համապատասխանում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածում նշված պահանջներին.

2) հանձնարարող մաքսային մարմինը չի տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները՝ հանձնարարականը կատարելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու մասին իրեն հասցեագրված հարցումն ուղարկվելուց հետո երկու ամսվա ընթացքում.

3) հանձնարարականի կատարումը կարող է վնաս հասցնել Մաքսային միության անդամ պետության ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, որի մաքսային մարմին ուղարկվել է հանձնարարականը.

4) հանձնարարականն օբյեկտիվորեն չի կարող կատարվել հանձնարարող մաքսային մարմնից անկախ պատճառներով.

5) կատարող մաքսային մարմինը մաքսային հսկողություն իրականացնելու համար բավարար չի համարում այն հիմքերը, որոնք նշված են հանձնարարականում՝ սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

Մաս IV. Ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ մաքսային հսկողության առանձին ձևերի իրականացումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։