Հոդված 17
Հոդված 17
Մաքսային մարմինների որոշումները, որոնք ենթակա են փոխադարձ ճանաչման
Մաքսային միության մաքսային տարածքում փոխադարձաբար ճանաչվում են և հավասար իրավաբանական ուժ ունեն մաքսային մարմինների այն որոշումները, որոնք՝
1) ընդունվել են Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող կամ դրա սահմաններից դուրս արտահանվող՝ մաքսային հսկողության տակ գտնվող և ժամանակավոր պահպանման տակ գտնվող այն ապրանքների հետ կապված մաքսային գործառնություններ կատարելիս, որոնք փոխադրվում են Մաքսային միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան,
2) ընդունվել են Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային հսկողություն իրականացնելիս:
Մաս VI. Եզրափակիչ դրույթներ