Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3

Տեղեկությունների փոխանակման կազմակերպումը

1. Մաքսային մարմինները սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա միմյանց տրամադրում են տեղեկություններ՝ ներառյալ փաստաթղթերը կամ դրանց հաստատված պատճենները՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության պահանջները պահպանելու, ինչպես նաև Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության խախտումները կանխելու նպատակով:

2. Մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակումն իրականացվում է գրավոր և (կամ) էլեկտրոնային եղանակով՝ հետևյալի միջոցով՝

հարցումների ուղարկում և տեղեկությունների տրամադրում.

սեփական նախաձեռնությամբ տեղեկությունների ուղարկում.

նորմատիվ և այլ իրավական ակտերի փոխանակում:

3. Կենտրոնական մաքսային մարմինները համատեղ որոշում են տեղեկատվական փոխանակման համար անհրաժեշտ տեղեկությունների կազմը, մշակում և համաձայնեցնում են տեղեկատվական փոխգործակցության տեխնիկական պայմանները և տվյալների մշակման ու փոխանցման տեխնոլոգիաները, տեղեկությունների պաշտպանության մասով պահանջները:

4. Կենտրոնական մաքսային մարմինները սույն Համաձայնագիրը ստորագրելուց հետո վեց ամսվա ընթացքում համաձայնեցնում են Տեղեկությունների էլեկտրոնային եղանակով փոխանակումը կազմակերպելու տեխնիկական պայմանները, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով, այդ թվում՝

1) տեղեկությունների փոխանակման կազմակերպման կարգը.

2) տեղեկությունները տրամադրելու եղանակները.

3) տեղեկությունների պաշտպանության մասով պահանջները.

4) տեղեկությունների կառուցվածքը, կազմը և ձևաչափը:

Տեղեկությունների էլեկտրոնային եղանակով փոխանակումն իրականացվում է մաքսային մարմինների միջև նրանց տեխնիկական պատրաստվածությունն ապահովելուց հետո, որի մասին կենտրոնական մաքսային մարմինները գրավոր տեղեկացնում են միմյանց:

5. Կենտրոնական մաքսային մարմինները իրավունք ունեն իրականացնելու տեղեկությունների փոխադարձ փոխանակում՝

ռիսկերի նվազեցման համար կիրառվող միջոցների, ինչպես նաև այլ տեղեկությունների մասով, որոնք նպաստում են մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանը.

Մաքսային միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ՄԱԱ) ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների մասով.

մաքսային հարցերով փորձագետների եզրակացությունների մասով.

Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս.

Մաքսային միության մաքսային տարածքով ապրանքների փոխադրումների նկատմամբ հսկողություն իրականացնելիս՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ կենտրոնական մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով.

կենտրոնական մաքսային մարմինների կողմից սահմանվող այլ տեղեկությունների փոխանակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։