Հոդված 5
Հոդված 5
Հարցումներ ուղարկելու հիմքերը
1. Փաստաթղթեր և տեղեկություններ տրամադրելու մասին հարցում (այսուհետ՝ հարցում) ուղարկելու հիմքերն են՝
1) տեղեկությունների փոխանակման արդյունքում ապրանքների, միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների և (կամ) ապրանքների նկատմամբ իրավասու անձանց մասին տվյալներում անհամապատասխանությունների առկայությունը,
2) այնպիսի տվյալների առկայությունը, որոնք վկայում են Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրության պահանջների հնարավոր խախտման մասին, որի մաքսային մարմինը ուղարկել է հարցումը,
3) մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացումը:
2. Հարցումը կարող է ուղարկվել այլ հիմքերով, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին կետով: