Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 7

Հարցումներ կատարելու կարգը

1. Հարցումը կատարվում է այն ստանալուց հետո մեկ ամիսը չգերազանցող ժամկետում: Եթե անհրաժեշտ է այդ ժամկետը կրճատել, ապա հարցման տեքստում կատարվում է համապատասխան նշում դրա պատճառի և հարցումը կատարելու ցանկալի ժամկետի մասին:

Սույն հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված դեպքերում հարցումը կատարելու ժամկետը երկարաձգվում է այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

Եթե նշված ժամկետում անհնար է կատարել հարցումը մասամբ կամ ամբողջությամբ, ապա հարցում ստացող մաքսային մարմինը հարցում ուղարկող մաքսային մարմնին տեղեկացնում է կատարման ենթադրվող ժամկետների մասին:

2. Եթե մաքսային մարմինը չի տիրապետում հարցվող տեղեկություններին, ապա այն միջոցներ է ձեռնարկում դրանք ստանալու ուղղությամբ՝ գործելով սեփական անունից, իր պետության օրենսդրությանը համապատասխան:

3. Հարցում ստացող մաքսային մարմինն իրավասու է՝

1) լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու խնդրանքով դիմել հարցում ուղարկող մաքսային մարմին, եթե դա անհրաժեշտ է հարցումը կատարելու համար.

2) մերժել հարցում ուղարկող մաքսային մարմնին հարցումը կատարելու հարցում՝ գրավոր ծանուցելով մերժման և դրա պատճառների մասին՝ սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածում նշված դեպքերում:

4. Հարցում ստացող մաքսային մարմինը հարցում ուղարկող մաքսային մարմին է ուղարկում հարցման պատասխանը, ինչպես նաև համապատասխան նյութերը՝ հարցումը պարունակող նամակը ստորագրած պաշտոնյայի անունով:

5. Հարցում ստացող մաքսային մարմինը հարցմանն ի պատասխան ներկայացնում է՝

փաստաթղթեր (կամ դրանց հաստատված պատճենները) և տեղեկություններ, որոնց համար դիմել է հարցում ուղարկող մաքսային մարմինը.

մաքսային հսկողության իրականացված ձևերի և դրա արդյունքների մասին տեղեկություններ, եթե հարցում ստացող մաքսային մարմինը իրականացրել է մաքսային հսկողությունը սեփական նախաձեռնությամբ.

այլ փաստաթղթեր (կամ դրանց հաստատված պատճենները) և տեղեկություններ, որոնք կարող են նպաստել հարցում ուղարկող մաքսային մարմնի կողմից որոշումների և միջոցների ընդունմանը, որոնք նախատեսված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմինը ուղարկել է հարցումը:

6. Մաքսային մարմինները փոխանակում են մաքսային այն հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ, որն իրականացվում է սույն հոդվածի հիմքով ստացված տեղեկություններն օգտագործելով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։