Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 8

Հարցման հիման վրա տեղեկությունների տրամադրումը մերժելը

Հարցման հիման վրա տեղեկությունների տրամադրումը մերժվում է, եթե՝

1) հարցումը չի համապատասխանում սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում նշված պահանջներին.

2) հարցում ուղարկող մաքսային մարմինը չի տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները՝ հարցումը կատարելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու մասին իրեն հասցեագրված հարցումն ուղարկվելուց հետո երկու ամսվա ընթացքում.

3) հարցման կատարումը կարող է վնաս հասցնել Մաքսային միության անդամ պետության ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, հակասում է նրա օրենսդրությանը կամ Մաքսային միության այն անդամ պետության միջազգային պայմանագրերին, որի մաքսային մարմին ուղարկվել է հարցումը.

4) հարցումն օբյեկտիվորեն չի կարող կատարվել հարցում ստացող մաքսային մարմնից անկախ պատճառներով.

5) հարցում ստացող մաքսային մարմինը հարցումը կատարելու համար բավարար չի համարում այն հիմքերը, որոնք նշված են հարցման մեջ՝ սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։