Հոդված 9
Հոդված 9
Սեփական նախաձեռնությամբ տեղեկություններ ուղարկելը
Մաքսային միության անդամ պետություններից մեկի մաքսային մարմինը սեփական նախաձեռնությամբ տեղեկություններ է ուղարկում Մաքսային միության մյուս անդամ պետության մաքսային մարմնին, եթե՝
1) տվյալ տեղեկությունները կարող են վկայել Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրության պահանջների հնարավոր խախտման մասին, որի մաքսային մարմնին ուղարկվում է հարցումը.
2) այլ հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ տեղեկությունները հետաքրքրություն են ներկայացնում տվյալ մաքսային մարմնի համար: