Հոդված 17.1. Ընտրատարածքները
Հոդված 17.1 . Ընտրատարածքները
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում բացի ընտրական տեղամասերից, կազմավորվում են Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորական տեղերի թվին հավասար ընտրատարածքներ, որոնք պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.
1) ընտրատարածքներում պետք է ընդգրկված լինեն հավասար թվով ընտրողներ: Թույլատրվում է ընտրողների թվի մինչև 15% տարբերություն.
2) ընտրատարածքները կազմում են միասնական տարածք: Չի թույլատրվում մեկ ընտրատարածքում ընդգրկել ոչ սահմանակից տեղամասեր.
3) ընտրատարածքները կազմավորում և համարակալում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ մարզպետների ներկայացրած՝ իրենց տարածքում հաշվառված ընտրողների թվի հիման վրա: Այդ տվյալները ներկայացվում են ըստ համայնքների՝ ընտրություններից առնվազն 95 օր առաջ:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարակալված ընտրատարածքների ցուցակն ու գծապատկերը սահմանում և հրապարակում է քվեարկությունից առնվազն 90 օր առաջ:
3. Արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրատարածքները փոփոխության չեն ենթարկվում:»: