Հոդված 6
Հոդված 6.
Օրենսգրքի՝
1) 11-րդ հոդվածի 1-ին կետի, 27-րդ հոդվածի 2-րդ կետի, 55-րդ հոդվածի 2-րդ կետի, 67-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ կետերի, 68-րդ հոդվածի 3-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին կետի, 82-րդ հոդվածի 1-ին կետի, 100-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 5-րդ կետի, 105-րդ հոդվածի 3-րդ կետի, 106-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի, 123-րդ հոդվածի 4-րդ կետի «անունը» բառից հետո լրացնել «, հայրանունը» բառը, իսկ 69-րդ հոդվածի 2-րդ կետի «անվան» բառից հետո լրացնել «, հայրանվան» բառը.
2) 114-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի, 130-րդ հոդվածի 2-րդ կետի, 132-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի «անունները» բառից հետո լրացնել «, հայրանունները» բառը.
3) 11-րդ հոդվածի 3-րդ կետի «համայնքի ղեկավարը» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարը և ՆԳՆ համապատասխան անձնագրային մարմինները» բառերով.
4) 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4. Անձը հաստատող փաստաթղթում հայրանվան բացակայությունը (մյուս տվյալների համապատասխանության դեպքում) ընտրական որևէ գործընթացի մասնակցության արգելք չէ:»: