Հոդված 18
Հոդված 18.
Օրենսգրքի 26-րդ հոդվածի վերջին նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Վերստուգիչ-վերահսկիչ ծառայությունը թեկնածուների, կուսակցությունների, դաշինքների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը նրանց գրանցող հանձնաժողովներից սույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետում նշված կարգով ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ստուգում և նյութերը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Քննարկման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ եռօրյա ժամկետում ուղարկվում են առաջին ատյանի դատարան:»: